Հեռախոս: +374 95505808, +374 99605808

Մեր առաքելությունն ու արժեքները

Կոնս-Ալիանսի նպատակն է առողջ գործարար միջավայրի ստեղծումը՝ հիմնված ազնվության, աշխատասիրության, պատասխանատվության բարձր արժեքների վրա: Մեզ համար կարևոր է աշխատանքի շուկայում մեր մասնագիտության կարևորության, որակի, պատրաստակամության, հաճախորդների նպատակների գիտակցման, անկախ կարծիքի ներկայացման և ուղղորդման, պահանջների և փոփոխությունների նկատմամբ արագ և ճիշտ արձագանքի,  ինքնակրթության և ինքնազարգազման, արագության, եռանդի այլևս նոր գիտակցության արմատավորումը: Մեր աշխատանքի առանցքում մեր հաճախորդներն են, նրանց հետ արդյունավետ, միասնական աշխատանքային և համագործակցային հարաբերությունների ձևավորումը: Մեր ցանկացած նպատակ ծնվում է՝ ապրելու ապագայում, զարգանալու և ընդլայնվելու՝ ի բարօրություն անհատի, թիմի, ընկերության և իր հաճախորդի:

Սկսած 2013թ. օգոստոս ամսից Հայկական Ծրագրերի և Կոնս-Ալիանս հաշվապահական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում Լոռու և հարակից մարզերում ծրագրային փաթեթի գնորդներին կմատուցվեն հաշվապահության ավտոմատացման ՀԾ համակարգչային ծրագրերի հնարավորությունների ներկայացման և ներդրման ծառայություններ:

2014թ. սեպտեմբերի 1-ին ”Ա.Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” և “Կոնս-Ալիանս” ՍՊԸ-ների միջև կնքվեց Համագործակցության Հուշագիր: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գործնական հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ մասնագիտական միջոցառումներ, որոնք կնպաստեն փոխգործակցությանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և, որ ամենակարևորն է, մեր մասնագիտության կարևորության, որակի, անկախ կարծիքի, պատրաստակամության նոր գիտակցության արմատավորմանը:

Դասընթացներ

• ընդհանուր հաշվապահություն

• հաշվապահական դասընթացներ՝ հարկային օրենսդրություն, աշխատանքային օրենսդրություն

• պետական գնումներ

• ֆինանսական կառավարում

Արտադրական Բազա ԲԲԸ 2020թ․ տարեկան հաշվետվությունը AB Balance 2020

  Կայքը թարմացվել է 01 փետրվարի 2024թ.: