Հեռախոս: +374 95505808, +374 99605808

Համատեղ ծրագրեր

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Դսեղի Համայնքապետարան

2017թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է համայնքապետարանի հաշվապահական խմբի մասնագիտական վերապատրաստում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և World Vision Armenia միջազգային կազմակերպություն

2017թ. փետրվարին իրականացվել է World Vision Armenia Լոռու մարզային կազմակերպության հաշվապահական խմբի մասնագիտական վերապատրաստում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Լոռու Առողջապահության Հիմնադրամ

2016թ. դեկտեմբեր ամիսվա ընթացքում իրականացվել է հիմնադրամի հաշվապահական խմբի մասնագիտական վերապատրաստում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Նիյր Իսթ Ֆաունդեյշնի Հայաստանյան մասնաճյուղ

2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է Նիյր Իսթ Ֆաունդեյշնի Հայաստանյան մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող աշխատանքի շուկայում անմրցունակ երիտասարդ կանանց թիրախային խմբի նոր մասնագիտության ձեռքերման ծրագրի շրջանակներում ծրագրի շահառուների ուսուցում և վերապատրաստում հաշվապահական հաշվառման բնագավառում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Սոցիալական ինտեգրացիայի եւ զարգացման կենտրոն ՀԿ

2015թ. փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ 10 մարզերի 35 քաղաքային համայնքներում կազմակերպվել են “Կուտակային կենսաթոշակային համակարգ: Սոցիալական վճարների հաշվարկում, վճարում և կառավարում” թեմայով անվճար դասընթաց-իրազեկումներ ամենատարբեր թիրախային խմբերի համար:
http://www.asparez.am/news-hy/kutakayin_kensatoshaki_masin_texyak_irazekvac_chen-hy/
https://www.youtube.com/watch?v=ihj7YUNCEaU

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Վանաձորի Պետական Համալսարան

2014թ. նոյեմբերի 13-ին վերակնքվեց Վանաձորի Պետական Համալսարանի և Կոնս-Ալիանս Հաշվապահական կենտրոնի միջև համագործակցության 2012թ. հոկտեմբերի պայմանագիրն, ըստ որի համալսարանի ՍՄԳ (Կառավարում) ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան պիտի անցկացնեն Կոնս-Ալիանս Հաշվապահական Կենտրոնում: Համալսարանի թվով 98 ուսանողներ արդեն անցել են իրենց արտադրական պրակտիկան Կենտրոնում և ստացել հնարավորություն ցանոթանալու նաև Կենտրոնում տարվող աշխատանքներին, կառուցվածքային աշխատելաոճին, իրականացվող և հեռանկարային ծրագրերին: Պրակտիկայի արդյունքում լավագույն 3 ուսանողներ ԲՈՒՀն ավարտելուց հետո Կոնս-Ալիանսի միջնորդությամբ տեղավորվել են մասնագիտական աշխատանքի:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Մակիչյան Քընսալթինգ ՍՊԸ

2014թ. սեպտեմբերի 11-ին Մակիչյան Քընսալթինգ ՍՊԸ և Կոնս-Ալիանս ՍՊԸ միջև կնքվեց Համագործակցության Հուշագիր: ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր համակարգերի ներդրմամբ, ուսուցմամբ և սպասարկմամբ զբաղվող Մակիչյան Քընսալթինգ ՍՊԸ-ի և հաշվապահական ծառայություններ մատուցող Կոնս-Ալիանս Հաշվապահական Կենտրոնի միասնական նպատակը փոխադարձաբար իրար լրացնելն է, ոլորտի կազմակերպություններին և ձեռնարկություններին լիարժեք սպասարկելը և ծառայությունների որակը բարձրացնելը: Իսկ նմանօրինակ համագործակցությունը նպաստավոր է ոչ միայն հուշագիրը ստորագրող կողմերի համար, այլ նաև նրանց պատվիրատուների:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Ա.Աշուղյանի Հաշվապահական հաշվառման Գրասենյակ ՍՊԸ

2014թ. սեպտեմբերի 1-ին ”Ա.Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ” և “Կոնս-Ալիանս” ՍՊԸ-ների միջև կնքվեց Համագործակցության Հուշագիր: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գործնական հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ մասնագիտական միջոցառումներ, որոնք կնպաստեն փոխգործակցությանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և, որ ամենակարևորն է, մեր մասնագիտության կարևորության, որակի, անկախ կարծիքի, պատրաստակամության նոր գիտակցության արմատավորմանը:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Աթանի գյուղապետարան

2014թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է գյուղապետարանի հաշվապահի մասնագիտական վերապատրաստում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Ստեփանավանի Հովհ.Թումանյան անվ. ավագ դպրոց

2014թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացվել է դպրոցի գլխավոր հաշվապահի մասնագիտական վերապատրաստում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Հայկական Ծրագրեր ՍՊԸ

2013թ. օգոստոսի 12-ին Հայկական Ծրագրեր ՍՊԸ և Կոնս-Ալիանս հաշվապահական կենտրոնի միջև կնքվեցին համագործակցության պայմանագիր և համագործակցության հուշագիր: Համագործակցության պայմանագրի շրջանակներում Կոնս-Ալիանս հաշվապահական կենտրոնը Լոռու և հարակից մարզերում ծրագրային փաթեթի գնորդներին կմատուցի հաշվապահության ավտոմատացման ՀԾ համակարգչային ծրագրերի հնարավորությունների ներկայացման և ներդրման ծառայությունները: Համագործակցության հուշագրի շրջանակներում Հայկական Ծրագրեր և Կոնս-Ալիանս ՍՊԸ-ները եկան համաձայնության միմյանց աջակցության տրամադրման, հաճախորդներին ավելի լավ սպասարկելու նպատակով իրենց ջանքերը կոորդինացնելու, մասնագիտական մրցույթներին համատեղ մասնակցելու, համատեղ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու, հեռանկարային հաճախորդներին մեկը մյուսի ծառայությունները ներկայացնելու և այլ հարցերում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Ինտեր-Լիմենս ՓԲԸ

2012-2013թթ. Կոնս-Ալիանս հաշվապահական կենտրոնի և Ինտեր-Լիմենս ՓԲԸ համագործակցությամբ Վանաձոր քաղաքում անց են կացվել պետական գնումների վերաբերյալ մի շարք դասընթացներ, որոնք վերաբերվել են ինչպես պետական գնումների գործընթացի կազմակերպման հիմնական դրույթներին և նրբություններին, այնպես էլ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող պետական գնումների որակավորման քննություններին նախապատրաստմանը: Դասընթացը վարել է հանրապետությունում պետական գնումների ոլորտում առաջատար մասնագետ, Պետական գնումների մասին ՀՀ օրենքի համահեղինակ Սերգեյ Շահնազարյանը: Դասընթացին իրենց մասնակցությունն են բերել Լոռու մարզի միջնակարգ և հիմնական դպրոցների պետական գնումների գործընթացը համակագողներ, ներկայացուցիչներ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, առողջապահության ոլորտից և անհատական նախաձեռնությամբ հանդես եկաց անձինք, ովքեր հետագայում հաջողությամբ մասնակցել են 19.10.2012թ. և 22.10.2012թ. ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպած Գնումների օրենսդրության իմացության գնահատման թեստավորմանը և հաղթահարել 90% և բարձր շեմը, արձանագրելով Լոռու մարզի ներկայացուցիչների բարձր պատրաստվածությունն ու գիտելիքները: Պետական գնումների վերաբերյալ դասընթացները կրում են պարբերական բնույթ: Առաջիկայում անցկացվելիք դասընթացի վերաբերյալ լրատվությունը կհրապարակվի կայքում:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և Հովհ.Թումանյանի անվ.Վանաձորի Պետական Մանկավարժական ինստիտուտ

2012թ. հոկտմբերի 10-ին Կոնս-Ալիանս Հաշվապահական, Իրավաբանական կենտրոնի և Վանաձորի Պետական Մանակավարժական ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի ՎՊՄԻ Սոցիալմշակութային գործունեություն և Կառավարում ֆակուլտետների ուսանողներն այսուհետ իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն Կոնս- Ալիանս Հաշվապահական, Իրավաբանական կենտրոնում: 01.11.2012թ.-01.04.2013թ. ընկած ժամանակահատվածում ինստիտուտի թվով 98 ուսանողներ արդեն անցել են իրենց պրակտիկան Կենտրոնում և ստացել հնարավորություն ցանոթանալու նաև Կենտրոնում տարվող աշխատանքներին, կառուցվածքային աշխատելաոճին, իրականացվող և հեռանկարային ծրագրերին: Պրակտիկանտների հաջորդ խումբը Կենտրոն կհաճախի 2013թ. դեկտեմբեր ամսից:

Կոնս-Ալիանս ՍՊԸ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

2012թ. հուլիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կոնս- Ալիանս հաշվապահական-իրավաբանական կենտրոնի միջև ստորագրված 2012թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված զբաղվածության պետական կարգավորման համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին գործազուրկներին մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի Զբաղվածության Կենտրոնում գրանցված թվով 6 գործազուրկներ Կոնս-Ալիանս հաշվապահական- իրավաբանական կենտրոնում անցան ”Հաշվապահական հաշվառում” թեմայով դասընթաց: Համաձայն պայմանագրի ուսուցումն անցած 6 անձանցից 3-ը պիտի ապահովվեին աշխատանքով, սակայն արդեն 2012թ. դեկտեմբերի դրությամբ (ուսուցման ավարտից 1 ամիս անց) աշխատանք ունեին և ունեն նրանցից 4-ը: 2013թ. մարտի 6-ին Վանաձորի Զբաղվածության Կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական ուսուցման պետական նմուշի վկայականների հանձնման արարողությունը: